‘Շվեյցարիան Աբրամովիչին կեցության վկայական չի տվել’

1982

Շվեյցարիայի իշխանությունները ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչին մերժել են կեցության վկայական տալ՝ մտավախություն ունենալով, որ երկրում նրա ներկայությունը կարող է «սպառնալ ազգային անվտանգությանը» և «վնաս պատճառել երկրի հեղինակությանը», պնդում են շվեյցարական ԶԼՄ-ները:

Լրագրողների տվյալներով՝ ոստիկանության պատասխանի մեջ պնդում կա այն մասին, որ գործարարի նկատմամբ «փողերի լվացման և քրեական կառույցների հետ հնարավոր կապերի կասկածներ» կան, իսկ նրա շվեյցարական ակտիվները, հնարավոր է, «մասնակի անօրինական ծագում ունեն»:

Աբրամովիչի իրավաբաններն այդ բոլոր պնդումները կեղծ են անվանել և հայտարարել, որ պատրաստվում են դատի տալ նրանց, ովքեր նման տեղեկություններ են տարածել գործարարի մասին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»-ը երկար ժամանակով կորցրել է իր առաջատարին’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Երանոսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանք է առաջադրվել’