‘Շվեյցարիան բացահայտելու երեք հաճելի առիթ’

708

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Շվեյցարիայի դեսպանատունը ժամանակակից մոտեցմամբ ներկայացնում է երեք ոլորտ՝ սննդագիտություն, ոսկերչական իրերի դիզայն և թվային երաժշտություն: Միջոցառումները նախատեսվում են մարտի 14, 15, 20 և 21-ին, ինչպես նաև ապրիլի 5-ին:

Մարտի 14-ին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը հրավիրում է հանրային դասախոսության՝ «Գինու խաղողի պատմությունը, ծագումը և ապագան» թեմայով, որը կներկայացնի խաղողի գենետիկայի հանրաճանաչ մասնագետ դկտր. Ժոզե Վույամոն: Իսկ մարտի 15-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կանցկացվի գինու համտես և ճաշկերույթ՝ դոկտոր Վույամոյի և հանդիսության հյուրերի մասնակցությամբ:

Ոսկերչությամբ և դիզայնով հետաքրքրվածները հնարավորություն կունենան ծանոթանալու Ժնևի արվեստի և դիզայնի դպրոցի (La Haute լcole d’art et de design – GenՌve) ոսկերչական դիզայնի բաժնի ուսանողների հետ: Մարտի 20-ին և 21-ին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում կցուցադրվեն նրանց պատրաստած ոսկերչական իրերը և դիզայներական աշխատանքները: 

DJ Օլիվեր Շայնը իր ոլորտի վառ մասնագետներից է: Շվեյցարիայի դեսպատանատան հրավերով  DJ Օլիվեր Շայնը բոլոր հետաքրքրվածների համար կանցկացնի սեմինար՝ ապրիլի 5-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Երաժշտությունն ավելի ակտիվ վայելելու համար նույն օրը Շվեյցարիայի դեսպանատունը հրավիրում է բոլորին KAMI ակումբ:  

«Մեզ համար ուրախալի է ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանի հանրությանը ներկայացնել Շվեյցարիայի մշակութային բազմազանությունը: Հայաստանի մեր գործընկերների հետ միասին ներկայացնում ենք երեք ուղղություն՝ սննդագիտություն, ոսկերչություն և երաժշտություն՝ այս ոլորտների ավանդույթները և ժամանակակից միտումները ակներև են մեր երկու երկրներում»,- նշել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը:

 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղը. Մեկնարկային կազմը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստան-Հայաստան (ՈՒՂԻՂ)’