‘Շվեյցարիան եվրոպական ֆուտբոլային իշխանւթյուններին զրկել է հարկային արտոնություններից ‘

685

Շվեյցարիայի իշխանությունները Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) զրկել են հարկային արտոնություններից և այդ կազմակերպության պաշտոնյաներին կարող են քրեական պատասխանատվության ենթարկել կոռուպցիոն հանցագործությունների համար: Այդ մասին հայտնել է Շվեյցարիայի արդարադատության նախարար Սիմոնետա Սոմարուգան: Այս մասին տեղեկացնում է ТТАР-ТАСС-ը:

Նշվում է, որ հարկային արտոնություններից զրկվել են բոլոր միջազգային մարզական կազմակերպությունները, որոնց շտաբ բնակարանները գտնվում են Շվեյցարիայում: Խոսքը վերաբերում է մոտ 30 կազմակերպությունների, որոնց թվում են նաեւ ՖԻՖԱ-ն, ՈւԵՖԱ-ն ու Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), որոնք նախկինում ունեին հարկային արտոնություններ,: Բացի դրանից, նշված կազմակերպությունների պաշտոնյաներն ազատված էին կոռուպցիայի համար քրեական պատասխանատվությունից: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգրեսական. Միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի Դեյր էլ Զորի եկեղեցու պայթեցմանը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «조선천도교청우당»՝ «Երկնային ուղու երիտասարդ ընկերները»’