‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 12:30-ին, մի շարք քաղաքացիներ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ (Սարյան 22) կազմակերպել են ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է մեր թղթակիցը, քիչ առաջ կարմիր բերետավորները բռնությամբ բերման են ենթարկել ակցիայի գրեթե բոլոր մասնակիցներին: Այժմ դեպքի վայրում են մնացել ընդամենը մի քանի ակտիվիստներ ու լրագրողները: Ըստ որոշ տեղեկությունների, բերման ենթարկվածների թիվը մի քանի տասնյակ է, նրանց թվում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արեգ Գեւորգյանը:
‘