‘Շտապ. Դիմակավորված անձինք «Կասեցումի» մասնակից Արտակ Խաչատրյանին տարել են անհայտ ուղղությամբ’

2501

Դիմակավորված անձինք անհայտ ուղղությամբ են տարել «Կասեցում» նախաձեռնության մասնակից, Շրջանառության հարկի մասին օերնքի դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Այս մասին Zham.am-ի հետ զրույցում ասաց Արցախում գտնվող ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Արտակ Խաչատրյանը պատգամավորին միայն հասցրել է ասել, որ իրեն դիմակավորված անձինք ձերբակալել են և տանում են անհայտ ուղղությամբ: Արտակ Խաչատրյանին դիմակավորված անձինք իրենց գործողությունների մասին ոչինչ չեն հայտնել:

Արտակ Խաչատրյանին ձերբակալելու մասին տեղեկություններ և մանրամասներ ստանալու համար Zham.am-ը կապ հաստատեց ոստիկանության հասարակայնության կապերի բաժնի հետ,որտեղից հաղորդեցին, որ մանրամասներին դեռևս չեն տիրապետում, դեպքի մասին տեղյակ չեն: Ոստիկանությունը կփորձի պարզել միջադեպը:

Մանրամասները քիչ անց:

Zham.am

Նախորդ հոդվածը‘Արծրուն Հովհաննիսյան. Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին նվազել է ‘
Հաջորդ հոդվածը‘Առեւանգված ակտիվիստի եղբայրը մանրամասներ է ներկայացնում’