‘
Ավարտվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ընդդիմության առաջնորդների հանդիպումը: Ընդդիմությունից հանդիպմանը մասնակցել են Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն եւ Օլեգ Տյագնիբոկը: Հանդիպման ավարտին հայտնի է դարձել, որ կողմերը հրադադարի մասին համաձայնության են եկել, եւ իրավիճակը կայունացնելու համար բանակցություներ են սկսում:
«Բանակցությունների արդյունքով հայտարարվում է.
1` հրադադարի մասին, 2` հանուն քաղաքացիական խաղաղության եւ կայունության` արյունահեղությունը դադարեցնելու նպատակով բանակցությունների մեկնարկի մասին»,- ասված է «Բատկիվշինայի» կողմից տարածված հայտարարությա մեջ: Բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության բովանդակությունը տարածել է նաեւ Յանուկովիչի մամլո ծառայությունը:
Հաղորդում է РИА-ն:
‘