‘Շտապ. Կիևում զոհերի թիվը հասել է 3-ի. Տեսանյութ’

1023

Կիևում իրադրությունը կրկին սրվել է: Գլխավոր դատախազությունը հաստատել է երրորդ ցուցարարի զոհվելու մասին լուրը: Երկուսը զոհվել են հրազենային վնասվածքների հետևանքով, երրորդը մահացել է հիվանդանոցում՝ բարձր տեղից ընկնելուց հետո: BBC-ի ուկրաինական ծառայության թղթակիցը Գրուշևսկի փողոցում ականատես է եղել, որ «Բերկուտի» մարտիկները հրազեն են օգտագործում: Ավելի վաղ կիևյան միլիցիան հայտարարել էր, որ հրազեն չի կիրառվել: Մինչդեռ այսօր Ուկրաինայի գերագույն դատախազությունը հաստատել է հրազենային վնասվածքով երկրորդ զոհի մասին տեղեկատվությունը, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնացի դիվանագետներին կազատեն ՀՀ-ում մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչը կհանդիպի ընդդիմության առաջնորդների հետ’