‘Շտապ. Հակառակորդի հարձակման հետևանքով զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ’

2342

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր:

Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը 4,5 մլն դրամ է տրամադրել Սոս Սարգսյանի և Վահան Միրաքյանի մահարձանների տեղադրման համար’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի միակ դաշնակիցն այժմ Ադրբեջանն է’