‘Շտապ. Հարձակում Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարի վրա (լրացված)’

6130

Մոտ 40 րոպե առաջ հարձակման նոր դեպք է տեղի ունեցել: Այս անգամ անհայտ անձինք հարձակվել են Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի վրա: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Մեր տեղեկություններով, 2 հոգի զանգել են Փիլիպոսյանի բջջային հեռախոսին եւ խնդրել են դուրս գալ տնից: Երբ Փիլիպոսյանը դուրս է եկել`այդ անձինք հարձակում են գործել նրա վրա` հասցնելով վնասվածքներ: Դեպքի վայր են հրավիրվել ոստիկանները: 

23:00

iLur.am-ի թղթակիցը Հրազդանից փոխանցում է, որ Աշոտ Փիլիպոսյանը այժմ գտնվում է Հրազդանի քաղաքային հիվանդանոցում: Փիլիպոսյանի վիճակը կայուն է, ըստ նախնական ախտորոշման նրա մոտ ուղեղի ցնցում է եւ գլխի սալջարդ:

Հերթապահ բժիշկ Բաղդասարյանը iLur.am-ի հետ զրույցում, սակայն, հրաժարվեց մանրամասն տեղեկատվություն հայտնել Փիլիպոսյանի վիճակի մասին` խորհուրդ տալով դիմել ոստիկանություն: Նա նշեց միայն, որ Փիլիպոսյանին ցույց է տրվել առաջին օգնություն:

Իսկ Կոնգրեսի վարչության անդամ Արամ Բարեղամյանը որոշ մանրամասն ներկայացրեց, նա նշեց մասնավորապես, որ զանգել են բաց համարից: Նա հավելեց նաեւ, որ դեպքի ժամանակ դրսում արդեն մութ է եղել, եւ տուժողը չի հասցրել ֆիքսել նրանց դեմքեր:

Հիվանդանոցում Փիլիպոսյանը ոստիկաններին ասել է, որ այս պահին ի վիճիակի չէ բացատրություններ տալու` միայն այդ նշված համարն է փոխանցել ոստիկաններին:  

Բարեղամյանի խոսքով, Փիլիպոսյանը շատ պարկեշտ մարդ է, եւ կենցաղային հողի վրա որեւէ խնդիներ չունի, եւ բացառեց, որ դեպքը կարող էր կենցաղային հողի վրա լինել: Բարեղամյանը կարծիք հայտնեց, որ այս դեպքը վերջին օրերին տեղի ունեցած բռնությունների շարունակությունն է:  

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ-ները տեղեկացրել են Ռոտենբերգի և Տիմչենկոյի պետպայմանագրերի գումարի մասին’
Հաջորդ հոդվածը‘Պետդումայում ռուբլին այլ արժույթով փոխարինելու առաջարկ է արվել’