‘Շտապ. AFP. Երկու կասկածյալ ահաբեկիչներին հայտնաբերել են Ֆրանսիայի հյուսիսում’

1430

Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա կատարված ահաբեկչական հարձակման մեջ կասկածվող երկու անձանց հայտնաբերել են Ֆրանսիայի հյուսիսում: Այդ մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրների:

Գործակալության տվյալներով՝ կասկածյալներին Էնա վարչական շրջանում նկատել են բենզալցակայանի աշխատակիցները: Կասկածյալները զինված են:

Ինչպես հաղորդվել է, ահաբեկչության մեջ կասկածվում են Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները: Երրորդ կասկածյալը՝ 18-ամյա Համիդ Մուրադը, հանձնվել է ոստիկանությանը, ենթադրաբար՝ այն բանից հետո, երբ իր անունը տեսել է սոցցանցերում: Figaro թերթի տվյալներով՝ Կուաշի եղբայրներին հանցագործության վայրից Citroen C3 ավտոմեքենայով դուրս է բերել Մուրադը:

Նախորդ հոդվածը‘Փարիզի ահաբեկչությունից հետո Ֆրանսիայում միանգամից մի քանի մզկիթ հարձակման են ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. Տեղի ունեցածը ահաբեկչություն էր ընդդեմ ողջ քաղաքակիրթ աշխարհի’