‘Շտեֆան Ֆյուլեն «ծայրահեղ կարեւոր փուլում» կովկասյան գործընկերներից հավատարմություն է ակնկալում’

718

Նախօրեին Երեւան ժամանած Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար, չեխ դիվանագետ Շտեֆան Ֆյուլեն այսօր առավոտյան սկսեց հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ նա արդեն հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: 

Այս օրերին Հայաստան ու Վրաստան իր այցելության մասին Ֆյուլեն գրել է․  «Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ՝ ծայրահեղ կարևոր փուլում ակնկալվում է, որ մեր գործընկերները կցուցաբերեն իրենց հավատարմությունը՝ խորացնելու մեր համագործակցությունը՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների վրա, և ապահովելու բնակչությանը տարածելու մեր սերտ համագործակցության օգուտները»:

«Սա նաև հնարավորություն է՝ շեշտադրելու Եվրամիության և նրա անդամ երկրների շարունակվող հավատարմությունը և աջակցությունը Հայաստանին ու Վրաստանին և նրանց քաղաքացիներին», — նշել է Ֆյուլեն իր գրառման մեջ, որը տեղադրված է հանձնակատարի պաշտոնական կայքում:

Նախորդ հոդվածը‘Տաքսիների վարորդներն արդեն իսկ նվազագույն 600 դրամի փոխարեն՝ 1000 են պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետի խոսնակ. Կառավարության կայքից գնումների մասին ինֆորմացիան բացակայում է տեխնիկական պատճառներով’