‘«Շտուտգարտի» ավագը ստացել է ուղեղի ցնցում եւ դեմքի ոսկորների կոտրվածքներ ‘

2051

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի խաղում «Վոլֆոսբուրգի» դարպասապահ Կոեն Կաստելսի հետ բախման հետեւանքով «Շտուտգարտի» ավագ Կրիստիան Գենտները ստացել է ուղեղի ցնցում եւ դեմքի ոսկորների կոտրվածքներ:

Դարպասապահը խաղային դրվագում ծնկով հարվածել էր նրա դեմքին: Ֆուտբոլիստը բախման հետեւանքով կորցրել էր գիտակցությունը եւ տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: Առաջիկայում Գենտները կվիրահատվի: Նշվում է, որ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:

Այդ խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Շտուտգարտը»:

Նախորդ հոդվածը‘Ֆալկաոն մոտ 7 միլիոն եվրո տուգանք է վճարել’
Հաջորդ հոդվածը‘Վահան Բիչախչյանի դուբլն ու գոլային փոխանցումը չօգնեցին «Ժիլինայի» երկրորդ թիմին հաղթել(տեսանյութ) ‘