‘«Շրաջանառության հարկի մասին» օրենքը՝ ԱԺ և Կառավարության քննարկման թեմա. ԱԺ նիստ ուղիղ’

1352

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվել է ոչ իշխանական «քառյակի» պահանջով հրավիրված հրատապ խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված խնդիրները։

Հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողներին ասել է, որ այսօր՝ մինչև 16:30–ին կայանալիք ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, Կառավարության համապատասխան պատասխանատուների հետ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն ԱԺ–ում կհանդիպեն, և որոշակի սկզբունքային մոտեցումներ կհստակեցնեն։

–Կան լուծումներ, որոնց պետք է կարգավորումներ տալ։ Մեր դիրքորոշումներն, ընդհանուր առմամբ, կհստակեցնենք, իսկ հետագան աշխատանքային կարգավորման խնդիր է։ Բայց այն, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնեցին իրենց մտահոգությունը, ակնհայտ է։ Իրոք, նաև քաղաքական մեծամասնությունն է գտնում, որ կա խնդիր, և պետք է լուծել,- ասել է Մ. Մելքումյանը։

Նախորդ հոդվածը‘Հունաստանի նախագահի ինքնաթիռի անսարքությունները բավականին լուրջ են’
Հաջորդ հոդվածը‘Պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր Լիսկան’