‘Շրի-Լանկայի նախագահն ընդունել է իր պարտությունն ընտրություններում’

661

Շրի-Լանկայի նախագահական ընտրություններում պետության գործող ղեկավար Մահինդա Ռաջապակսեն ընդունել է իր պարտությունը և արդեն լքել է  պաշտոնական նստավայրը՝ նույնիսկ չսպասելով  պաշտոնական արդյունքներին:

Ռաջապակսան փորձում էր ընտրվել երրորդ ժամկետով, սակայն քվեաթերթիկների կեսի հաշվարկից հետո պարզվել է, որ նա ձայների 50 %-ից պակաս է հավաքում:

Իր իշխանության տարիներին Ռաջապակսան հաղթանակ է տարել «Թամիլ-Իլամի ազատագրության վագրեր» շարժման գրոհայինների դեմ: Նա խոստանում էր տնտեսական աճ և կայունություն ապահովել Շրի-Լանկայում: Քննադատները նրան ավտորիտարիզմի և կոռուպցիայի մեղադրանքներ են ներկայացնում:

Նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածու Մաիտրիպալա Սիրիզենան, որը քարոզարշավի ընթացքում խոստանում էր հակակոռուպցիոն պայքար սկսել և սահմանադրական բարեփոխումներ անցկացնել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է «Բարսելոնան» գլխավորի Մանուել Պելեգրինին ‘
Հաջորդ հոդվածը‘Խոդորկովսկին՝ Կադիրովին. «Մեզ չե՛ս վախեցնի»’