Շրի-Լանկայի վարչապետը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել

281

Շրի-Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն չորեքշաբթի օրը հայտարարել է Արևմտյան նահանգում (որտեղ գտնվում է մայրաքաղաք Կոլոմբոն) պարեկային ժամ  մտցնելու և կղզու ողջ տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին։

Այդ մասին հաղորդել է Ada Derana տեղեկատվական կայքը։

Կայքի տեղեկություններով՝ վարչապետը նաև անվտանգության ուժերին կարգադրել է ձերբակալել բոլոր նրանց, ովքեր անկարգություններ են կազմակերպում։ Նա նաև կարգադրել է կասեցնել և առգրավել բոլոր բեռնատար և մյուս տրանսպորտային միջոցները, որոնցով ցուցարարները տեղաշարժվում են։

Երկրի կառավարության ղեկավարի գրասենյակում լրագրողներին տեղեկացրել են, որ վարչապետը,  կղզուց նախագահ Գոտաբաի Ռաջապակսայի փախուստից հետո որպես պետության ղեկավարի պաշտոնակատար, նման գործողություններ կատարելու իրավունք ունի։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Հաջորդ հոդվածըԲերբոքը ԳԴՀ-ի անվանի մարդկանց՝ Ուկրաինայում կրակը դադարեցնելու կոչը տագնապալի է համարում