‘
Կառավարության հետ բոլոր խմբակցությունները մասնակցել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկմանը, և վաղը քննարկումները պետք է շարունակվեն: Այս մասին ԱԺ-ում տեղեկացրեց պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
Հիշեցնենք, որ քննարկումը տեղի է ունեցել Գալուստ Սահակյանի մոտ, բոլոր խմբակցությունների և Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշենք նաև, որ այդ որոշումը կայացվել էր այսօր՝ «քառյակի» պահանջով հրավիրված խորհրդակցության ժամանակ։
Այս պահին Աժ շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունենում՝ ընդդեմ այսօր ուժի մեջ մտած օրենքի:
‘