‘Շրջել բոլոր այս տեղամասերում եւ դուռ առ դուռ անցնելով ստուգել` արդյո՞ք մասնակցել են ընտրություններին’

1205

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Ուրեմն, Մուկուչյանի թվերով 1988-ից տեղամասերից առնվազն 600 տեղամասերում ընտրությանը մասնակցել են ավելի քան 70 տոկոսը՝ ընտրացուցակներում գրանցվածներից: Այս աղյուսակում ամենաբարձր մասնակցությունն է, ըստ որի ստացվում է, որ այս 30 տեղամասերում գրեթե բոլոր ընտրողները, որոնք կան ընտրացուցակներում մասնակցել են ընտրությանը: 

Մյուս կողմից մենք բոլորս էլ գիտենք, որ բնակչության մոտ 30 տոկոսը արտագաղթել է, կամ արտասահմանում է ու մնացել է ցուցակներում, իշխանություններն էլ են ասել, որ նրանց հանել չեն կարող ցուցակներից, իրավունք չունեն: Լավ են արել, ասենք, թե բա ինչպե՞ս եղավ, որ այս 30 տեղամասերի ժողովուրդը լրիվությամբ տեղում են եղել ու քվեարկել են: 

Չբացառելով ապահով Հայաստանի հեռանկարով երկիր վերադարձած լինելու եւ քվեարկությանը մասնակցած լինելու վարկածը, իմ սրբազան պարտքն եմ հայտարարում շրջել բոլոր այս տեղամասերում, նաեւ առնվազն 90 տոկոս մասնակցություն ցուցաբերած տեղամասերի տիրույթները` (թվով 49 տեղամաս) դրանք հիմնականում գյուղական համայնքներ են եւ դուռ առ դուռ անցնելով ստուգել` արդյո՞ք մասնակցել են ընտրություններին այնքան մարդ, որքան նշված է պարոն Մուկուչյանի աղյուսակում: 

Որովհետեւ իշխանությունները չեն հրապարակում մասնակցածների ցուցակները եւ արտասահմանում գտնվողների ցուցակները, մնում է այս եղանակը, բոլորին, ովքեր հնարավորություն ունեն մասնակցելու այսօրինակ ստուգումներին, առաջարկում եմ լծվել գործին, եւ տարածել սա այնքան լայնորեն, որքան կարող եք»:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողով. Նախագահ Տեր-Պետրոսյանի վետոն (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հիշել է Վիգեն Սարգսյանի աշխատանքային խմբի մասին ‘