‘Շրջվել է զինվորներ տեղափոխող մեքենա’

1878

Yerkir.am-ը տեղեկություն է ստացել, որ երեկ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Հադրութ-Աղդամ ճանապարհին, շրջվել է զինվորներ տեղափոխող ԼՂՀ ՊԲ ավտոմեքենա:

Լրատվամիջոցի աղբյուրների հավաստմամբ` վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն 16 զինծառայող տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:

Հատկանշական է, որ այս մասին արդեն երկու օր է, ոչ մի տեղեկատվություն չկա: Լուրը փորձեցինք ճշտել ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից, ով հայտնեց, թե ավտովթար, իրականում տեղի է ունեցել, սակայն լուրջ բան չկա: Այն հարցին` իսկ քանի զինծառայող էր տեղափոխում վթարի ենթարկված մեքենան ու քանի հոգի են վնասվածք ստացել, նա կրկնեց, որ լուրջ բան չկա, թիվն էլ կարեւոր չէ.«Ընդամենը ստացել են թեթեւ քերծվածքներ, լուրջ բան չկա»,- ասաց Ս. Հասրաթյանը եւ այլ հարցերի չպատասխանեց:

Նախորդ հոդվածը‘Գասպարին պառկել է ՄՀՀ-ի աստիճանների մոտ’
Հաջորդ հոդվածը‘Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին 3 օրով ազատ են արձակել’