‘Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է զոհվել. Ադրբեջանի ՊՆ’

1754

Նոյեմբերի 20-ին, ժամը 12:45 սահմաններում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող: Այս մասին հաղորդում ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:

Փոխհրաձգության ժամանակ մարտական հենակետում զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, 1995 թվականին ծնված Ռուստամ Ազիզովը, ասված է Ադրբեջանի ՊՆ  հայտարարության մեջ:

Հայկական կողմը առայժմ չի մեկնաբանել Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով երկու ընթերակաների առեղծվածը ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը սադրիչ բնույթ է կրում ‘