‘Շփման գծում աճել է լարվածությունը. ԼՂՀ ՊԲ’

646

Վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատելիորեն աճել է լարվածությունը: Այս մասին նշվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները երեկ գիշերը և այսօրվա ընթացքում առաջնային գծի ողջ երկայնքով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը:

Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել երկրի հյուսիսային, արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված մարտական դիրքերի շրջանում, որոնց ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: 

Նախորդ հոդվածը‘ֆուտբոլիստը ներքնաշորով դուրս է գալիս փոխարինման (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օբաման անօրինական ներգաղթյալներին ութ տարի կհատկացնի՝ օրինական կարգավիճակ ստանալու համար’