‘ Շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ’

2085

Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում կարող են վերականգնել մահապատիժը’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Էրդողանն իր իշխանությունը ամրապնդելու խնդիր չուներ’