‘
Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաև ենթափողային նռնականետ ԳՊ-25 (1 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
‘