‘
Ըստ Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում hրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Որոշ ուղղություններում հակառակորդը կիրառել է հրաձգային զինատեսակներ:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
‘