Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը լուսանկար է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ալեքսանդր Նևսկու շքանշան ստանալուց հետո։
Հուլիսին Կադիրովը տեղեկացրել էր, որ պետության ղեկավարի հրամանագրով պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով՝ Չեչնիայի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և պետական կարևորության խնդիրների արդյունավետ լուծման համար։
«Ի փառս մեր Հայրենիքի՝ իմ համեստ ծառայությունների նման գնահատականը մեծ պատիվ է ինձ համար։ Ես անչափ հպարտ եմ այդ նշանավոր պարգևն ստանալու գերագույն գլխավոր հրամանատարից, որը մեզ բոլորիս համար իսկական առաջնորդի և իսկական հայրենասերի տիպար է»,- իր Telegram-ում գրել է Կադիրովը։
«Իմ կողմից կարող եմ հավաստիացնել գերագույն գլխավոր հրամանատարին, որ մենք մտադիր չենք թուլացնելու մեր աշխատանքի տեմպերը։ Ավելին, այսօրվա իրադրությունն աշխարհում և ոչ բարեկամական երկրների ագրեսիվ վերաբերմունքը մեզ ստիպում են կրկնապատկել մեր ջանքերը՝ երկրում լիակատար անվտանգություն ապահովելու համար»,- հավելել է Չեչնիայի ղեկավարը։
Փոխանցում է ria.ru-ն։