‘Շքեղ ռեստորանում Մադուրոյի ճաշելը Վենեսուելայում զայրույթի ալիք է բարձրացրել’

2431

Տեսագրությունը, որում Նիկոլաս Մադուրոն ճաշում է Ստամբուլի ամենաշքեղ ռեստորաններից մեկում, նրա հայրենի Վենեսուելայում բուռն զայրույթի տեղիք է տվել:

Տեսագրության մեջ հռչակավոր թուրք խոհարար Նուսրեթ Գյոքչեն Ստամբուլի իր Gokce’s Nusr-Et ռեստորանում տպավորիչ կերպով կտրատում է Մադուրոյի և նրա տիկնոջ առջև դրված միսը: Մինչդեռ վենեսուելցիների երկու երրորդը, ինչպես հաղորդվում է, վերջին տարիներին մշտապես կիսաքաղց վիճակում է:

Սոցիալական ցանցի օգտատերերից մեկը տեսագրությունը դիտելուց հետո դիմել է խոհարարին. «Ամո՛թ: Դու սպասարկել ես բռնապետի, որը պատասխանատու է հազարավոր վենեսուելցիների սովահարության, թերսնման ու մահվան համար»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դիբալան նախընտրում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում’
Հաջորդ հոդվածը‘Ինֆանտինոն դեմ է ԱՄՆ-ում և Կանադայում Լա Լիգայի հանդիպումներ անցկացնելու որոշմանը’