‘
«Բոլոր նորությունները» թերթին տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն ներողություն է խնդրել այն բանի համար, որ նպաստել է երկրի ներկա ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական կարիերային, Թբիլիսիից հաղորդում է ВЗГЛЯД թերթի թղթակիցը: Շևարդնաձեի օրոք Սաակաշվիլին եղել է «Քաղաքացիների միություն» կուսակցության առաջնորդներից մեկը, պատգամավոր, արդարադատւթյան նախարար: Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ միշտ էլ «որպես Վրաստանի ապագա ղեկավար՝ աչքի տակ է ունեցել Զուրաբ Ժվանիային»՝ 2005 թ. սպանված վարչապետին: ««Վարդերի հեղափոխությունից» հետո իրադարձություններն այնպես ծավալվեցին, որ նախագահ դարձավ Սաակաշվիլին: Իսկ ես իմ ամենաարժանավոր քայլը համարում եմ այն, որ իշխանությունը զիջեցի՝ առանց վրաց ժողովրդի արյունը թափելու՝ հանուն նախագահական աթոռի»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը:
‘