Ուկրաինայի հավաքականի նախկին մարզիչ Անդրեյ Շևչենկոն Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկն է։ Այս մասին հաղորդում է Kicker-ը։
Մասնագետն ինքը ասել է, որ այս պահին իր ու նշված հավաքականի միջև համաձայնության հասնելու մասին խոսելը վաղ է։
Գլխավոր մարզչի թեկնածուների թվում է նաև Շտեֆան Կունցը։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի հավաքականը Եվրո-2020-ի խմբային փուլում մեկ հաղթանակ տարավ և երրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ: 1/8 եզրափակչում Շևչենկոյի սաները լրացուցիչ ժամանակում հաղթեցին Շվեդիային (2-1), իսկ քառորդ եզրափակչում ջախջախիչ պարտություն կրեցին Անգլիայից (0-4):