‘Շևչենկոն միջամտել է ուկրաինացի երկրպագուների և չեխ ոստիկանների բախմանը’

1326

Ազգերի Լիգայի խաղարկության շրջանակում անցկացված Չեխիա-Ուկրաինա հանդիպման ավարտին բախում է առաջացել հյուրերի երկրպագուների և չեխ իրավապահների միջև:

Մրցավարի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո մի քանի ուկրաինացի երկրպագու փորձել է ներխուժել խաղադաշտ, սակայն հանդիպել է ոստիկանական ուժերի լուրջ դիմադրությանը, որից հետո օրինապահ մարմինները սկսել են անհամաչափ ուժ կիրառել: Իրավիճակը հանդարտեցնելու և երկրպագուներին հանգստացնելու համար միջամտել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն, սակայն նա ևս անկարող է եղել կանխել 8 երկրպագույի կալանավորումը:

Նշենք, որ Չեխիա-Ուկրաինա հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Ինչպես կանգնեցնել Մբապեին ‘
Հաջորդ հոդվածը‘Սաուլ. Էլ ի՞նչ պետք է անի Գրիզմանը, որ հայտնվի հավակնորդների եռյակում’