Շևչենկո. Մտածում եմ մարզչական գործունեությանը վերադառնալու մասին

462
KYIV, UKRAINE - OCTOBER 14, 2019: Ukraine coach Andriy Shevchenko during the Euro qualifying soccer match between Ukraine and Portugal at the Olympic stadium in Kyiv

«Միլանի» և Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն պատասխանել է մարզչական գործունեությանը վերադառնալու մասին հարցին։«Վերջին ամիսներին ճիշտ չէր լինի որևէ առաջարկ ընդունելը, որովհետև միտքս այլ տեղում էր։ Բայց հիմա մտածում եմ իմ սիրած աշխատանքին վերադառնալու մասին»,- Շևչենկոյի խոսքերն է փոխանցում Corriere della Sera-ն։

Հիշեցնենք՝ 2021-ի նոյեմբերին Շևչենկոն իր նորամուտը նշեց ակումբային ֆուտբոլում՝ որպես իտալական «Ջենոայի» գլխավոր մարզիչ։ Նա չկարողացավ թիմին հանել դուրս մնալու գոտուց՝ 11 խաղում տանելով ընդամենը 1 հաղթանակ։ Արդեն երկու ամիս անց՝ 2022-ի հունվարին, նա հեռացվեց և մինչև հիմա աշխատանքի փնտրտուքի մեջ է։

Նախորդ հոդվածըՔրիստիան Ատսուին մահացած են գտել Թուրքիայում
Հաջորդ հոդվածըՌոտերդամ․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ