‘Շ.Քոչարյան. Լուկաշենկոն «Известия в Украине» թերթին հարցազրույց չի տվել ‘

735

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ մեկնաբանություն է տվել Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության 

Հարց.
Օրերս «Известия в Украине» թերթում հրապարակվել էր Բելառուսի Նախագահի հարցազրույցը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անընդունելի ձեւակերպումներ էին արվել։ Մասնավորապես, ըստ հրապարակման, Բելառուսի Նախագահն իբր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում «նորմալ կյանք չկա»։

Պատասխան.
Համաձայն Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության` Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպիսի ձեւակերպումներով հայտարարություն չի կատարել: Ավելին, Ուկրաինայում կատարած պաշտոնական այցի ընթացքում Բելառուսի Նախագահը «Известия в Украине» թերթին հարցազրույց չի տվել:

Նախորդ հոդվածը‘Ֆան-ֆան եւ Նոյան Տուն. ԱԳՆ-ի նախընտրած ծառայություն մատուցողները ‘
Հաջորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Ոչնչացվել են թշնամու կրակակետերը Աղդամի շրջանում’