‘Շ. Քոչարյան. Չկա Ադրբեջանի որևէ կետ, որը հասանելի չէ հայկական հրթիռների համար- «Ազատություն»’

1516

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի կարծիքով, վաղը Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման արդյունքում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը կարող է նվազել, սակայն դրանից ավելի ակնկալիքներ չկան, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Անդրադառնալով Ադրբեջանի պաշպանության նախարարարության սպառնալիքներին, թե իբր ադրբեջանական հրթիռները կարող են հողին հավասարեցնել Երեւանը, Շավարշ Քոչարյանը, մասնավորապես, ասել է․ — « Չկա Ադրբեջանի որևէ կետ, որը հասանելի չէ հայկական հրթիռների համար: Այդպիսի կետ չկա, և դա շատ լավ գիտեն ադրբեջանցիները: Եվ եթե իրենք ունեն որոշակի առավելություն՝ կապված հրթիռների և ինքնաթիռների հետ, ապա մենք ունենք առավելություն՝ կապված հակաօդային պաշտպանության հետ»:

Մանրամասները` «Ազատություն» ռ/կ կայքում:

Նախորդ հոդվածը‘РБК-ի անդրադարձը Սոչիի հանդիպմանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վ. Գրիգորյան. ՄԻԵԴ-ը օրերս վճիռ է կայացրել ընդդեմ հայ գերուն կտտանքների ենթարկող ադրբեջանցի գեներալի’