‘
«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը պատրաստվում է «12+1» ծրագրով համագործակցել Քառյակի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքացիական նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը՝ հավելելով, որ նախատեսում են անհնազանդությունների միջոցով թեժացնել աշունը:
Ավելի վաղ նախաձեռնությունը մի շարք պահանջներ էր ուղղել իշխանություններին, որոնք այդպես էլ անպատասխան էին մնացել:
Հիշեցնենք, որ «Ո՛չ թալանին»-ի անդամները ավելի վաղ հայտարարել էին, որ համագործակցելու են բոլոր քաղաքական, քաղաքացիական, սոցիալական նախաձեռնությունների հետ, որոնց գաղափարները միտված են Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելուն, սոցիալական ծանր բեռը քաղաքացու ուսերից թոթափելուն:
‘