‘«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը ութ պահանջ է ներկայացրել’

938

Վերջերս ձեւավորված «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որով իր պահանջներն է ներկայացնում ՀՀ պետական մարմիններին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կատարած էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումների ուսումնասիրությունները, 2014 թվականի հուլիսի 1-ին էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերի քննարկումը, ըստ որի որոշվել է սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի բարձր սակագներ (ուժի մեջ կմտնեն 2014 թվականի օգոստոսի 1-ից) և հրապարակած այլ պարզաբանումները վստահություն չեն ներշնչում և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին մասնակցել ստորագրահավաքի։

Ստորագրող քաղաքացին միանում է էլեկտրական էներգիայի մատչելի սակագների սահմանման և ստորև ներկայացված պահանջների համար, ինչպես նաև լիազորում «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից ընդունված անձանց ներկայացնել դիմումը ՀՀ պետական համապատասխան մարմիններին՝ իրականացնելու հասարակական պահանջը։

1. Ձևավորել հանձնաժողով՝ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, որը վերստուգման և վերահաշվարկի կենթարկիէլեկտրաէներգետիկական համակարգի տվյալ ընկերությունների նախորդ 8 տարիներին ստացած եկամուտները և կատարածծախսերը, ներառյալ 17,9 մլրդ դրամ մատնանշվող ճեղքվածքը։

2. Դարձնել Հանձնաժողովի լիիրավ մասնակից «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության մասնագետներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին` յուրաքանչյուր խմբակցությունից մեկական և անկախ պատգամավորներին։

3. Ապահովել Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների լիարժեք հրապարակայնությունը։

4. Օժտել Հանձնաժողովին այնպիսի լիազորություններով, որոնք հնարավորություն կտան վերոնշյալ գործառույթներն իրականացնել։Bottom of Form

5. Չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները մինչև Հանձնաժողովի աշխատանքների ավարտը։

6. Իրականացնել ՀԾԿՀ-ում էլեկտրական էներգիայի սակագների նվազեցման հարցի ուսումնասիրում և քննարկում Հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո։

7. Վերանայել իրավական այն նորմերը, որոնք կարգավորում են տվյալ ոլորտը։ Այն պետք է աշխատի ի նպաստ ՀՀ քաղաքացու՝չստորադասելով տնտեսվարող սուբյեկտների շահերը։

8. Ստեղծել պայմաններ այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման և դրանց մասսայանական արտադրություններիհիմնադրման համար` տրամադրելով հարկային արտոնություններ, որոնք կնպաստեն էլեկտրական էներգիայի սակագների նվազմանը:

 

 

Նախորդ հոդվածը‘Օդաղետ ՌԴ Ռյազանի մարզում.զոհվել են ազգությամբ հայեր’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական բանակն ապաշրջափակել է Լուգանսկի օդանավակայանը’