‘«Ո՛չ «Հանցաքարի» հարսանիքներին». Պիկետ «Հարսնաքարի» մոտ’

883

«Վահե Ավետյան» հասարակական շարժումն այսօր, ժամը 19:30-ին, Ավանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Ո՛չ «Հանցաքարի» հարսանիքներին» խորագրով պիկետ կանցկացնի: Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է.

«Հասարակությունը չի կարող անտարբեր լինել օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած ՀՀ զինված ուժերի սպա Վահե Ավետյանի տարելիցից երեք օր անց հանցագործության վայրում հարսանիք կազմակերպելու անբարարո մտադրության նկատմամբ: Արտահայտե’նք մեր բողոքը՝ մերժելով բարբարոս բարքերը: Պիկետ՝ 2013թ. հուլիսի 4-ին (հինգշաբթի օրը)՝ ժամը 19:30-ին,  Ավան թաղամասի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում»:

Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ռեստորանային համալիրում այսօր կայանալու է երգիչներ Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի հարսանեկան արարողությունը: Շուրջ մեկ տարի առաջ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը ռեստորանի աշխատակիցների կողմից դաժան ծեծի հետևանքով հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացավ:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովը կվերլուծի պետական միջոցների յուրացումը ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆիննախ. 2014-ի հունվարից նվազագույն աշխատավարձը կաճի եւս 5 հազար դրամով’