‘
Ֆրանսիական «Նիս»-ի հարձակվող Մարիո Բալոտելին նշել է իր կարծիքով աշխարհի լավագույն ֆուտբոլիստին:
Հետաքրքիր է, որ իտալացին լավագույնը չի համարում Մեսսի-Ռոնալդու զույգից որևէ մեկին:
Հարձակվողը Sport-ին հայտնել է, որ լավագույնն իր կարծիքով «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն է:
Բացի դրանից, Բալոտելին հրաժարվել է համեմատել Կավանիին և Իբրահիմովիչին՝ նշելով, որ շվեդն այլ մակարդակի ֆուտբոլիստ է:
‘