‘Ո՞վ է երկարոտն աղջիկը և ԱԺ որ պաշտոնյայի համար է նա դարձել «անփոխարինելի». «Ժողովուրդ»’

3552

«Ժողովուրդ»-ը ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից փորձել էր գրավոր հարցմամբ պարզել ՆԱՏՕ-ի, ԵԽԽՎ-ի և ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական պատվիրակությունների կազմերը, այդ թվում ԱԺ աշխատակազմից ընդգրկված անձանց անունները: Սակայն Բաբայանը հարցված տվյալները տրամադրելու փոխարեն փորձել է ցույց տալ իր իրավական գիտելիքները: Պարզվում է՝ սույն պարոնին չի գոհացրել այն փաստը, որ հարցումը ներկայացվել է էլեկտրոնային և ոչ թե թղթային տարբերակով` ստորագրված: Այդ դեպքում ստիպված ենք թերթի միջոցով հրապարակային Արսեն Բաբայանից պարզաբանում պահանջել հետևյալի մասին՝ ճիշտ է, որ վերջին մի քանի ամիսներին տարբեր պատվիրակությունների հետ արտերկիր է մեկնում միևնույն անձը` բարետես և երկարոտն աղջիկ: Եթե այո՛, ապա կխնդրենք նաև հրապարակել, թե ԱԺ աշխատակազմի պաշտոնյաներից հատկապես ո՞ւմ համար է տվյալ անձը դարձել «անփոխարինելի»: 

Նախորդ հոդվածը‘Երկնիշ աճ, այնուամենայնիվ, կա. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘«Եռյակն» այսօր հերթական նիստը կանցկացնի’