‘Ո՞վ է իրականացրել Երևան-Բաքու չվերթը’

1600

Zvartnots.am կայքում տեղեկություն է տեղադրված, որ մայիսի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Բաքու չվերթ է տեղի ունեցել, որն իրականացրել է «SW Business Aviation» ադրբեջանական ընկերությունը, չվերթի համարն է՝ ESW 888: Սա արդեն իսկ գրավել է Facebook սոցիալական ցանցի օգտատերերի ուշադրությունը: Նրանից շատերը սա «տեխնիկական սխալ» կամ տխուր կատակ են համարում: 

«Զվարթնոց» օդանավակայանից և Քաղավիացիայի վարչությունից iLur.am-ին խոստացել են առաջիկայում պարզաբանումներ տալ:

Նախորդ հոդվածը‘Ստամբուլում ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա’
Հաջորդ հոդվածը‘Ֆլորենտինո Պերես. Ես հասկանում եմ, թե ինչու են Չավին եւ Ինյեստան զայրացած Մոուրինյոյի վրա’