‘Ո՞վ է կշնորհավորի Յանուկովիչին ծննդյան օրվա առթիվ’

664

Հուլիսի 9-ին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դառնում է 64 տարեկան: Նախկին  նախագահը ծննդյան օրը նշում է Սոչիում, «համեստ», ընտանեկան շրջապատում, առանց ռուսաստանցի և ուկրաինացի հրավիրյալների: Այդ մասին հաղորդել է Մոսկվայի հյուսիսային վարչական շրջանի նախկին ոստիկանապետ Օլեգ Միտվոլը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, փոխանցել է Вести-ն:

«Որքանով ինձ է հայտնի՝ այս տարի ոչ մի հանդիսություն չի լինելու, նա իր ծննդյան օրը համեստորեն կնշի Սոչիում, ընտանիքի հետ, առանց ռուսաստանցի կամ ուկրաինացի քաղաքական գործիչների: Գուցե թե տոնակատարությանը ներկա լինի միայն Վիկտոր Ֆյոդորովիչի ռոստովցի ընկերը, ում տանը նա ապրում էր: Ձեր նախկին նախագահն այժմ սովորական ռուսաստանցի թոշակառու է և երկրի առաջին դեմքերին չի հետաքրքրում»,- ասել է Միտվոլը: Նրա խոսքով՝ Յանուկովիչն իր 64-ամյակը նշում է նաև առանց կուսակից ընկերների և էստրադայի սիրված աստղերի:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի անհաշտ ընդդիմությունը նոր առաջնորդ ունի’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի Հելսինկյան միությունը դիմել է ՄԻԵԴ-ին’