‘Ո՞վ է հավակնում Եվրոպայի լավագույն խաղացողի տիտղոսին’

761

Որոշվել է լավագույն խաղացողների եռյակը, որոնք ՈՒԵՖԱ-ի վարկածով հավակնում են անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին:

ՈՒԵՖԱ-ի 54 ազգային ընկերակցությունների լրագրողները քվերակությամբ ձևավորել են տասը հավակնորդներին, որից հետո ցուցակը կրճատվել է և մնացել են երեքը: Քվերակության վերջնական փուլ են հասել Քրիստիանո Ռոնալդուն («Ռեալ»), Արյեն Ռոբենը և Մանուել Նոյերը (երկուսն էլ «Բավարիա»-ից):

Այս եռյակին մոտ են եղել Թոմաս Մյուլերն ու Ֆիլիպ Լամը (երկուսն էլ «Բավարիա»-ից), Լեոնել Մեսսին («Բարսելոնա»), Խամես Ռոդրիգեսը («Մոնակո»/«Ռեալ»),Լուիս Սուարեսը («Լիվերպուլ»/«Բարսելոնա»),Անխել դի Մարիան («Ռեալ») և Դիեգո Կոստան («Ատլետիկո»/«Չելսի»):

2013-2014 թթ. Եվրոպայի լավագույ խաղացողի անունը կհայտարարվի օգոստոսի 28-ին Մոնակոյում տեղի ունենալիք ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի վիճակահանության ժամանակ:

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքար»-ի գործով երկու ամբաստանյալներին նոր մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իրավաբանը ՖԻՖԱ-ից մեկ միլիարդ եվրո է պահանջում ‘