‘Ո՞վ է մասնավորեցրել Գալուստ Սահակյանի հարսի մանկապարտեզը. «Ժողովուրդ».’

3309

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի Աջափնյակ համայնքի թիվ 38 մանկապարտեզը, որի տնօրենը Գալուստ Սահակյանի հարսն է՝ Սեդա Հակոբյանը, նախօրեին պետական մանկապարտեզից վերածվել է մասնավոր վճարովի մանկապարտեզի։ Իսկ թե ինչու այս փոփոխությունը եղավ հենց Գալուստ Սահակյանի ԱԺ նախագահ նշանակվելուց հետո, մանկապարտեզի տնօրենից պարզել չհաջողվեց, քանի որ նա մանկապարտեզի աշխատանքները ստուգելու էր գնացել, իսկ նրա աշխատակցուհին հայտնեց, որ մասնավորեցված մանկապարտեզի հետ իր տնօրեն Սեդա Հակոբյանը կապ չունի։

«Մեր մանկապարտեզի մասնաշենքն է մասնավորեցվել։ Գրեթե մեծ տարածք մնացել է որպես պետական մանկապարտեզ, բայց մի տարածք էլ վարձակալված է և վճարովի մանկապարտեզ է դարձել»։

Նախորդ հոդվածը‘Մամուլի անդրադարձը՝ Սարյան փողոցում ոստիկանության գործողություններին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի վերջին հնարավոր խելամիտ քայլն այս պայմաններում’