‘ Ո՞վ կլինի «Արսենալի» հիմնական դարպասապահը’

1000

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կողմնորոշվել է, թե ով կլինի իր թիմի հիմնական դարպասապահը: Իսպանացի մասնագետը ընտրություն է կատարել Պետր Չեխի և Բերնդ Լենոյի միջև և այս պահի դրությամբ նախապատվությունը տալիս է չեխ դարպասապահին նշելով, որ առայժմ Չեխը կլինի թիմի հիմնական դարպասապահը:

Ավելի վաղ Էմերին նշել էր, որ ցանկանում է տեսնել իր թիմի բոլոր ֆուտբոլիստների մոտ մրցակցության բարձր մակարդակ, իսկ Լենոն պետք է սպասի իր հնարավորությանը, որն անպայման կստանա:

Նախորդ հոդվածը‘Երեկոյան գուցե անձրեւի’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլը» Սալահի վերաբերյալ տեսանյութ է ուղարկել ոստիկանություն’