‘Ո՞վ կսպասարկի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը’

3045

‘

Հայտնի է դարձել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Խաղը կկայանա օգոստոսի 8-ին՝ Մակեդոնիայում: Միմյանց դեմ կմրցեն Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալ»-ը և Եվրոպա Լիգայի գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Հանդիպումը կսպասարկեն իտալական մրցավարական բրիգադը՝ Ջանլուկա Ռոկիի գլխավորությամբ:

Իտալացի մրցավարի օգնականները կլինեն Էլենիտո դի Լիբերատորեն և Մաուրո Տոնոլինին: 4-րդ պաշտոնյան կլինի Կլեման Տյուրպեն՝ Թուրքիայից:

‘

Նախորդ հոդվածը‘Ռաուլը պաշտոն է ստանձնել Մադրիդի «Ռեալ»-ի համակարգում’
Հաջորդ հոդվածը‘Մանչեսթրյան դերբիում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդը». Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’