Ո՞վ կստանա խաղաղության Նոբելյան մրցանակը

89

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը։

Թեկնածուները բազմաթիվ են՝ 329, ընդ որում՝ 234 անհատ մարդիկ և 95 կազմակերպություն։

Ֆավորիտների շարքում են՝ Գրետա Թունբերգը, Ալեքսեյ Նավալնին, Սվետլանա Տիխանովսկայան։

Բուքմեյքերների շրջանում անվերապահ ֆավորիտը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է։

Ֆավորիտների շարքում հաջորդը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն է։

Բուքմեյքերները գրեթե հավասար են գնահատում Ալեքսեյ Նավալնիի, Սվետլանա Տիխանովսկայայի և Գրետա Թունբերգի շանսերը։

Հավանական հավակնորդների ցուցակում են նաև Ջո Բայդենը, Անգելա Մերկելը և Բիլ Գեյթսը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԳրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է տանզանիացի Աբուլռազակ Գուրնահին
Հաջորդ հոդվածըՆոր քրեական գործեր և զանգվածային ձերբակալություններ