‘Ո՞վ կփոխարինի Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնում’

634

Դեկտեմբերի 1-ին Դոնալդ Տուսկը, որ անցած հանգստյան օրերին ընտրվեց Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում, կթողնի Լեհաստանի վարչապետի պաշտոնը: Իսկ դա նշանակում է, որ ժառանգորդի ընտրության համար մնացել է երեք ամիս: Կառավարության ղեկավարն ինքը առայժմ ոչ մի անուն չի տվել, սակայն տեղական մամուլն ավելի ու ավելի վստահաբար է խոսում այդ պաշտոնում Սեյմի խոսնակ Էվա Կոպաչի թեկնածության մասին:Նախօրենին տեղի է ունեցել Տուսկի և Կոպաչի անձնական հանդիպումը: Չի բացառվում, որ առաջիկա օրերին տեղի կուենա նաև վերջինիս պաշտոնական առաջադրումը: «Տուսկն արդեն այդ մասին խոսել է նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ, որը հավանություն է տվել այդ թեկնածությանը: Պահեստային թեկնածու է պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը»,- գրել է Gazeta Wyborcza-ն:

Տուսկի հեռանալուց հետո Կոպաչին ծանր առաքելություն է բաժին ընկնելու՝ իշխող կուսակցությանը նոր հաղթանակ  բերել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Կոպաչը 58 տարեկան է: Մինչ սեյմի խոսնակի պաշտոնում ընտրվելը՝ նա առողջապահության նախարարությունն էր ղեկավարում Տուսկի կառավարությունում: Կոպաչը Լեհաստանի պատմության մեջ սեյմի առաջին կին-մարշալն է, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրամիությունում քննարկում են Ռուսաստանին ՖԻՖԱ-ից ու ՈւԵՖԱ-ից հեռացնելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոն հրամանգիր է ստորագրել՝ Ուկրաինայի հետ սահմանաբաժանում կատարելու վերաբերյալ’