‘Ո՞րն է կանանց նկատմամբ ամենահանդուրժող մուսուլմանական երկիրը’

812

Բրիտանական բարեգործական Thomson Reuters Foundation հիմնադրամի փորձագետները հանգել են այն եզրակացության, որ կանանց համար լավագույն մուսուլմանական երկիրը Կոմորյան կղզիների միությունն է: Նոյեմբերի 12-ին հետազոտության արդյունքները հրապարակվել են հիմնադրամի կայքում: Ինչպես նշել են հետազոտության հեղինակները՝ Կոմորներում կանայք զբաղեցնում են նախարարական պաշտոնների 20 տոկոսը: Բացի այդ՝ նրանք արտոնություններ ունեն ամուսնության հարցերում, մասնավորապես՝ ամուսնալուծության դեպքում, օրինակ, անշարժ գույքը մնում է կնոջը:

Բացի Կոմորյան կղզիներից՝ բարձր տեղեր են զբաղեցրել նաև Օմանը, Քուվեյթը և Հորդանանը: Այն մուսուլմանական երկիրը, որտեղ կանանց ամենից վատ են վերաբերվում, Եգիպտոսն է: Ըստ հետազոտության արդյունքների՝ այդ երկրում կանանց նկատմամբ բռնությունների մակարդակն ամենաբարձրն է: Մասնավորապես, Եգիպտոսում շատ տարածված է կանանց թլպատումը՝ առանց բժշկական միջամտության: Այդ ծեսի զոհ են դարձել ավելի քան 27 միլիոն եգիպտուհիներ: Բացի այդ, Եգիպտոսում կանայք համարյա թե ներկայություն չունեն իշխանության մեջ, և այդ առումով իրավիճակն ավելի է վատթարացել 2011 թ. հեղափոխությունից հետո: Այսպես, Հոսնի Մուբարաքի տապալումից առաջ եգիպտական խորհրդարանում կանանց է պատկանել մանդատների 12 տոկոսը: Այժմ նրանց տրվել է ընդամենը 2 տոկոս տեղ խորհրդարանում:

Վարկանիշային ցանկում Եգիպտոսի կողքին են Իրաքը, Սաուդայն Արաբիան, Սիրիան և Եմենը:

Ընդհանուր առմամբ՝ Thomson Reuters Foundation-ը ուսումնասիրել է 22 երկիր: Հետազոտությունները կատարել են կանանց իրավունքների ոլորտի ավելի քան 300 մասնագետներ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի միայնակ վետերանի հուղարկավորությանը հարյուրավոր մարդիկ են մասնակցել’
Հաջորդ հոդվածը‘Տիմոշենկո. Յանուկովիչը «ոտնատակ է տալիս» ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը’