‘
Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդ Ռաուլ Գոնսալեսը մեկնաբանել է «Մոնակո»-ի հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ծավալվող իրադարձությունները.
«Տրանֆերային շուկան կսահմանի Մբապեի իրական արժեքը, և սա վերաբերում է ցանկացած ֆուտբոլիստի: Պետք է համաձայնություն լինի մի քանի կողմերի միջև, իսկ վերջնական արդյունքը կսահմանի Կիլիանի արժեքը:
«Ռեալ»-ը գերազանց խաղացողներ ունի, բայց պարզ է՝ մինչև օգոստոսի 31-ը ամեն ինչ կարող է լինել: Իսկ մինչև այժմ տրանսֆերներ չկան: Անհրաժեշտ է կենտրոնանալ նրանց վրա, ովքեր արդեն ակումբում են»,- Ռաուլի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նույն պարբերականը գրել էր, թե «սերուցքայիններ»-ը 180 միլիոն եվրոյով համաձայնության են հասել «Մոնակո»-ի հետ 18-ամյա հարձակվողի տեղափոխության հարցում:
‘