‘Ո՞րն է «սերուցքայիններ»-ի տրանսֆերային գլխավոր նպատակը’

1562

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը խոսել է թիմի հնարավոր տրանսֆերների մասին:

«Լևանդովսկին միշտ էլ եղել է «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում, բայց ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը Հարի Քեյնն է: Ինչու՞, որովհետև նա ավելի երիտասարդ է: Եթե «Ռեալ»-ը չկարողանա թիմ բերել Քեյնին, ապա կզբաղվի Լևանդովսկու տրանսֆերային հարցերով:

«Ռեալ»-ը գերազանց հարաբերություններ ունի Զահավիի հետ: Ես անձամբ ճանաչում եմ նրան: Նա իսկական պրոֆեսիոնալ է, ով գերազանց է կատարում իր գործը: Նա շուկային շատ լավ է ծանոթ»,- Կալդերոնի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Հիշեցնենք, որ Զահավին ֆուտբոլային գործակալ է, ում հաճախորդներից մեկը հենց Լևանդովսկին է:

Նախորդ հոդվածը‘Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ընթացիկ վարկանիշը’
Հաջորդ հոդվածը‘«Միլան»-ի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Արսենալ»’