‘«Ո՞ր մի հայվանն է թույլատրել այս մայթը կես մետրից ավել բարձրացնել» (լուսանկարներ)’

2509

Երևանում տեղի ունեցող ապօրինություններով դժվար թե կարելի է ինչ-որ մեկին զարմացնել: Ահա նման մի «սովորական» շինարարություն էլ երեկվանից ընթանում է Ստեփան Զորյան-Մոսկովյան խաչմերուկի մայթին: Դե քանի որ արդեն բոլոր այգիները, հուշարձանները և այլ տարածքներ կառուցապատվել են՝ մնացել են մայթերը:

PanArmenian.net-ի փոխանցմամբ, քաղաքացի Աշոտ Վարդանյանը Երևանի քաղաքապետարան հետևյալ տեքստով նամակ է ուղարկել.

«Բարև Ձեզ,

Ցավոքч չգիտեմ, թե ում եմ դիմում, բայց ուզում եմ իմանալ, թե ո՞ր մի հայվանն է թույլատրել այս մայթը կես մետրից ավել բարձրացնել ու վրան ինչ-որ մի բան կառուցել: Ուզում եմ նաև ցանկություն հայտնել, որ Երևանը էլ չբարեկարգեք: Ձեզ մոտ դա ընդհանրապես չի ստացվում:

P.S. «Հայվան» բառի համար պատրաստ եմ պատասխան տալ և վստահ եմ, որ շատ մեղմ եմ արտահայտվել:

Աշոտ Վարդանյան, 1947-1952 թթ. Երևանի քաղսովետի նախագահ` Եղիշե Վարդանյանի թոռ»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալը տեղյակ չէր, թե ինչ շինարարություն է ընթանում, և խնդրեց հարցումը գրավոր ուղարկել: Կսպասենք պատասխանի:

Նախորդ հոդվածը‘«Ոսկե ծիրան»-ը շարունակում է իր աշխատանքը’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Ստեղծվում է արհեստական մենաշնորհ՝ հօգուտ «Ռոսնեֆտի»’