‘Ո՞ւմ է ընտրել Լևոն Ջուլֆալակյանը՝ որդո՞ւն, թե Կարապետ Չալյանին ‘

1344

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում թեժ մրցակցություն է ընթանում 77 կգ քաշայիններ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջեւ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հայտնել է, որ Եվրոպայի առաջնություն մեկնելու է Կարապետ Չալյանը:

«Ես հարցադրումն ավելի վաղ էի արել. 77 կգ քաշային կարգում ով ավելի լավ է հանդես գալիս, նա էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Կիևում հաղթանակը շնորհվեց Կարապետ Չալյանին և նա էլ կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը», -Լևոն Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ԼՂ-ը չպետք է զրկվի միջազգային համագործակցությունից Ադրբեջանի առարկության պատճառով. Նալբանդյան’
Հաջորդ հոդվածը‘AS. Նեյմարը վիրահատության կենթարկվի ‘