‘Ո՞ւմ համերգը կարելի էր կազմակերպել Հայաստանում 134 հազար 927 դոլարով’

1469

Երբ առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ անկախության օրվա առթիվ երեկոյան Հանրապետության հրապարակում կազմակերպված Նունե Եսայանի համերգին կառավարության պահուստային ֆոնդից 54 691 400 դրամ (կամ 134 հազար 927 ԱՄՆ դոլար) է հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը,PanARMENIAN.Net ը որոշել էր պարզել, թե այս տարիներին ով ու ինչ գումարի դիմաց է համաձայնել ելույթ ունենալ / ունեցել Հայաստանում: Կայքը զրուցել է հայաստանյան համերգների մի քանի կազմակերպիչների հետ և պարզել, որ վերջին տարիներին Հայաստան այցելած երգիչները համաձայնել են ելույթ ունենալ մոտավորապես ներկայացված գումարների դիմաց.

Ջո Քոքեր՝ 200.000 ԱՄՆ դոլար

Պլասիդո Դոմինգո՝ 130.000 ԱՄՆ դոլար

Օկեան Էլզի՝ 20.000 ԱՄՆ դոլար

DDT՝ 45.000 ԱՄՆ դոլար

Գորան Բրեգովիչ՝ 55.000 ԱՄՆ դոլար

Deep Purple` 150.000 ԱՄՆ դոլար

Yanni՝ 170.000 ԱՄՆ դոլար

Իոսիֆ Կոբզոն՝ 25.000 ԱՄՆ դոլար

Ջորջ Բենսոն՝ 250.000 ԱՄՆ դոլար

Ինգրիդ՝ 15.000 ԱՄՆ դոլար

Լեոնիդ Ագուտին՝ 30.000 ԱՄՆ դոլար

Իսկ սրանք այն մարդիկ են, ովքեր թեև համաձայնել են ելույթ ունենալ Հայաստանում, բայց ինչ-ինչ պատճառներով չեն եկել.

Էրոս Ռամազոտի՝ 90.000 ԱՄՆ դոլար

Շադե՝ 500.000 ԱՄՆ դոլար

Սթինգ՝ 1 մլն ԱՄՆ դոլար

Roxette՝ 70.000 ԱՄՆ դոլար

Քրիս Րի՝ 60.000 ԱՄՆ դոլար

Դեմիս Ռուսոս՝ 50.000 ԱՄՆ դոլար

Էնրիկե Իգլեսիաս ՝ 250.000 ԱՄՆ դոլար

Զեմֆիրա՝ 35.000 ԱՄՆ դոլար

«Մաշինա վրեմենի»՝ 50.000 ԱՄՆ դոլար

Նիկոլայ Նոսկով՝ 20.000 ԱՄՆ դոլար

Գրիգորի Լեպս՝ 45.000 ԱՄՆ դոլար

Snoop Dogg՝ 160.000 ԱՄՆ դոլար

Խոսեցինք նաև մասնագետների հետ, պարզեցինք, որ ըստ մոտավոր հաշվարկների՝ Նունե Եսայանի համերգի կազմակերպչական մասի վրա (որտեղ ներառվում է նաև ամբողջ տեխնիկան, բեմը և այլ) ծախսվել է մոտ 50 հազար ԱՄՆ դոլար:

Ինչպես գրել էր Նունե Եսայանի համերգի գումարի չափը հրապարակած «ՓաստԻնֆո»-ն, ծախսը բյուջեում ձևակերպվել էր իբրև նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա: Նաև նշվում էր, որ իբրև 54 691 400 դրամ գումարի շրջանակում կատարված աշխատանքների վերջնական արդյունք՝ կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ժամկետանց վարկերը մեկ տարում աճել են 2 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ. Սերժ Սարգսյանի համար ոստիկանապատել են ԵԽԽՎ շենքը. Լուսանկարներ ‘